image

Ֆրանսահայ համայնքը հայրենիք է ճանապարհում Ավետիք Իսահակյանին

Ֆրանսահայ համայնքը հայրենիք է ճանապարհում Ավետիք Իսահակյանին

1936 թ. ֆրանսահայ համայնքը Ավետիք Իսահակյանին Փարիզից ճանապարհում է Հայաստան, ինչին բանաստեղծը սպասել էր երկար տարիներ:

Նա դեռևս 1925 թ., ընկերոջը՝ Վարդգես Ահարոնյանին Վենետիկից գրում է.

«15 տարի է հայրենիքից հեռացել եմ, կարոտը խեղդում է ինձ, ոչ մի երկիր չի քաշում ինձ՝ ո՛չ Փարիզը, ո՛չ Բեռլինը, ո՛չ Կահիրեն, հասկանու՞մ ես, այո: Ո՛չ մի երաժշտություն, ո՛չ բալետ, միայն մեր թառը, շվին, զուռնան, մեր աղջիկների պարերը... Մեր խորովածը, մեր քյուֆթեն, մեր թարխունը, լավաշ հացը: Դու այդ լավ ես հասկանում, և գիտեմ, պիտի նախանձես»: