image

Եզդիները նշում են Կարմիր Սուլթան Եզիդի տոնը

Եզդիները նշում են Կարմիր Սուլթան Եզիդի տոնը

Հայաստանի եզդիական համայնքը նշում է  իրենց ազգային տոներից մեկը՝ Կարմիր Սուլթան Եզիդի տոնը: Այն սկսվում է դեկտեմբերի 13-ին հաջորդող երեքշաբթի օրվանից: Բուն տոնը նշվում է տվյալ շաբաթվա ուրբաթ օրը, սակայն մինչ այդ եզդիները, ավանդույթի համաձայն, ծոմ են պահում, որը մաքրագործվելու խորհուրդ ունի:

Կարմիր Սուլթան Եզիդը, ըստ ավանդույթի, իջնում է երկիր խաղաղություն ու միասնություն հաստատելու համար: Յուրաքանչյուր եզդի, ով գժտված է, այդ օրը պարտավոր է հաշտվել: Չհաշտվողները չեն կարող եզդի համարվել, ասում են եզդիական համայնքի առաջնորդները: Տոնի ավանդույթների համաձայն, նախ շնորհավորում են հանգուցյալներին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց: