«Հրապարակ» թերթը կը գրէ. «Վաղը՝ նոյեմբերի 23-ին, Երեւանում տեղի կ'ունենայ Հաւաքական անվտանգութեան կազմակերպութեան խորհրդի՝ ՀԱՊԿ-ի հերթական նիստը, որին մասնակցելու նպատակով Հայաստան կը ժամանեն ՀԱՊԿ անդամ պետութիւնների ղեկավարները, որոնց թուում՝ ՌԴ նախագահ Վլատիմիր Փութինը։
Մեզ յայտնի դարձաւ, որ ՀԱՊԿ խորհրդի նիստը կը կայանայ Արտակ Թովմասեանի «Դուին» հիւրանոցում, նախագահների ընթրիքը եւս տեղի կ'ունենայ այդ հիւրանոցային համալիրում։ Մեզ ասացին, որ տեւական ժամանակ է՝ հիւրանոցի աշխատակազմն առանձնայատուկ պատրաստւում է նախագահների ընդունելութեանը»:
Առաւել մանրամասն՝ թերթի այսօրուան համարին մէջ: