image

Եպիսկոպոսական պատարագ Գերմանիայի Մայնց քաղաքում

Եպիսկոպոսական պատարագ Գերմանիայի  Մայնց քաղաքում

Օրերս  Գերմանիայի   Թեմակալ Առաջնորդ  Գերշ. Տ. Սերովբե եպս. Իսախանյանի ձեռամբ մատուցված է  Սուրբ  եւ  Անմահ Պատարագ Գերմանիայի  Մայնցում քաղաքում։

 Այս մասին   «Արեւելք» տեղեկացաւ  Գերմանիայի Թեմի դիմատետրյան էջից։

 

Էջը գրում է ՝

 

5 Յունիս 2022-ին Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սերովբէ Եպս․ Իսախանեանը այցելութիւն տուեց Մայնցի Հայ Համայնքին եւ Հոգեգալստեան մեծ տօնի առիթով Սբ․ Պատարագ մատուցեց տեղի համայնքում։ Տօնի առիթով մատուցուող եպիսկոպոսական Սբ․ Պատարագին ներկայ գտնուելու համար եկեղեցի էին փութացել բազմաթիւ հայորդիներ Մայնցից եւ շրջակայ այլ բնակավայրերից։

Քարոզի ընթացքին Սերովբէ Սրբազանը նախ անդրադարձաւ Հոգագալստեան խորհրդին եւ ապա ներկաներին յորդորեց եկեղեցական տօներին չնայել սոսկ որպէս անցեալում տեղի ունեցող դէպքեր ու իրադարձութիւններ։ Աստուած ժամանակներից դուրս է ու վեր եւ այսօր էլ Իր Միածին Որդու Յիսուս Քրիստոսի միջոցով մշտամնայ ներկայութիւն է եւ Իր Սբ․ Հոգու միջոցով ներգործում է մարդու եւ Եկեղեցու կեանքում։

Քարոզի աւարտին Առաջնորդ Սրբազանն իր ուրախութիւնն արտայայտեց Մայնցի Համայնք կրկին այցելութեան առիթով եւ իր գնահատանքն ու օրհնութիւնը բերեց Համայնքի հոգեւոր հովուին եւ վարչութեան անդամներին։

Սբ․ Պատարագի աւարտին Համայնքի Վարչութեան կողմից կազմակերպուել էր Սիրոյ Ճաշ՝ հայկական խորովածով եւ այլեւայլ համադամ կերակուրներով։ Սիրոյ Սեղանն անցաւ ջերմ ու անմիջական մթնոլորտում, որի ընթացքում Համայնքի Հոգեւոր հովիւ Տ․ Գնել Քհնյ․ Գաբրիէլեանը յանուն վարչութեան եւ ներկաների շնորհաւորեց Առաջնորդ Սրբազան Հօրը՝ քահանայական ձեռնադրութեան եւ օծման 35-ամեակի առիթով եւ Համայնքի անունից նրան յանձնեց յատուկ պատրաստուած մի յուշանուէր։

Հուսկ բանքի մէջ Սերովբէ Սրբազանը կրկին իր գնահատանքը բերեց Համայնքի պատասխանատուներին եւ ներկաներին կոչ արեց հաւատարիմ մնալ հայ լեզուին ու մշակոյթին, քրիստոնէական հաւատքին ու Հայ եկեղեցուն, քանզի միայն այդպէս մենք, մանաւանդ Սփիւռքի մէջ, կը կարողանանք ապրել եւ ապրեցնել մեր ինքնութիւնը եւ փոխանցել յաջորդ սերունդներին։