Հրատապ լուրեր:

Եգիպտոսի մէջ արժէքաւոր գտածոներ յայտնաբերուած են (Լուսանկար)

Եգիպտոսի մէջ արժէքաւոր գտածոներ յայտնաբերուած են (Լուսանկար)

Եգիպտացի հնագետները Լուքսորի տաճարի մոտ մի ամբողջ բնակելի տարածք են հայտնաբերել։ Շինությունները թվագրվում են մեր թվարկության երկրորդ դարին եւ հնագույն Թեբե քաղաքի մաս են կազմում։

Հին ժամանակներում այս քաղաքը Թեբե են անվանել են հին հույները, իսկ այժմ այն ​​ունի Լուքսոր անվանումը։ Եգիպտոսի այս մեծ պատմական կենտրոնում պեղումները շարունակվում են արդեն երկար տասնամյակներ։ Այս անգամ բացվել է մի ամբողջ թաղամաս, որն ավելի քան 1800 տարի առաջ բնակեցված էր հռոմեացիներով։

Հռոմեական կայսրությունը Եգիպտոսը գրավել է  մ.թ.ա 1-ին դարում։ Հռոմեական ժամանակաշրջանը երկրի պատմության մեջ երկար է տեւել եւ ավարտվել է մ.թ.ա 7-րդ դարում։ Թեբեի տարածքում է գտնվել նաեւ հռոմեական լեգեոնը։

Հռոմեացիներն այս կողմերում կառուցել են ոչ միայն բնակելի շենքեր, այլեւ թատրոն եւ մի քանի տաճար։ Եվ նոր պեղումները հաջողությամբ են պսակվել, բացի տների ավերակներից, հնագետները գտել են արհեստանոցներ եւ նույնիսկ լոգարաններ:

Գտնվել են նաեւ հսկայական քանակությամբ առարկաներ, որոնք պատմում են թեբեացիների կյանքի մասին․ խեցեղեն, զանգեր, հռոմեական մետաղադրամներ (բրոնզ եւ պղնձե), բազմաթիվ տարբեր գործիքներ։ Կային նաեւ կավե ամաններ, որոնք «գործել են» որպես թռչունների բներ։