Քիչ առաջ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 22։45-ի սահմաններում նռնակով զինված ու դիմակավորված քաղաքացին Երեւանի Ծարավ Աղբյուրի փողոցում մտել է «Երևան Սիթիի» տարածքում գործող տարադրամի փոխանակման կետ եւ սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել խոշոր չափի գումար։
Շամշյանի տեղեկություններով՝ դիմակավորված ու նռակով զինված տղամարդը տարադրամի փոխանակման կետից հափշտակել է մոտ 4 միլիոն 500 հազար դրամ։ Մանրամասները ճշտվում են: