image
Հրատապ լուրեր:

Դեսպան Գեւորգեանի մասնակցությունը ՝ Հորդանանի Թագավորության 100-ամյակի տօնակատարություններին

Դեսպան Գեւորգեանի մասնակցությունը ՝ Հորդանանի Թագավորության 100-ամյակի տօնակատարություններին

ՀՀ դեսպանը մասնակցել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներին

Ս.թ. սեպտեմբերի 9-ից 11-ը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հորդանանում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը մասնակցել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության հիմնադրման 100-ամյակին նվիրված հայ համայնքի կազմակերպած միջոցառումներին:

Հորդանանի մշակույթի նախարարի հովանու ներքո անցկացված միջոցառումներին իրենց մասնակցությունն են բերել հայ համայնքի մշակութային և հայրենակցական միությունները:

Բացման հանդիսավոր նիստին նախորդել է Հորդանանի մշակույթի նախարար Ալի ալ-Այեդի և ՀՀ դեսպանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են խորացնել մշակութային համագործակցությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում ստորագրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին 2021-2026 թվականների համար» գործնական ծրագիրը:

Միջոցառումների մեկնարկի հանդիասավոր արարողությանը մասնակցել են Հորդանանի Հայոց թեմի առաջնորդ, ծայրագույն վարդապետ Տեր Ավետիս Մաթեոս Իփրաջյանը, Հորդանանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի անդամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: