image
Հրատապ լուրեր:

«Դէ մի հատ բախտներդ փորձէք». Փաշինեան սլաքներ նետեց ընդդիմութեան ուղղութեամբ

«Դէ մի հատ բախտներդ փորձէք». Փաշինեան սլաքներ նետեց ընդդիմութեան ուղղութեամբ

Մեզ ասում են՝ նախկիններից չեք տարբերվում. Բայց դուք չեք տարբվերվում նախկիններից, բա նախկինը ո՞նց է լինում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքապետի այն թեկնածուներին, որոնք չմասնակցեցին նախորդ օրը կայացած հեռուստատեսային բանավեճին:

«Էդ նախկիններն էին, որ ասում էին՝ մենք բանավեճի չենք գնում, մենք բանավիճելու բան չունենք: Դա մաքուր ընտրակեղծարարի, բռնակալի, ուզուրպատորի, դավադիրի մոտեցում է: Ժողովրդի ծառան չի կարող չկանգնել ժողովրդի առաջ: Բանավեճը հարգանք է նաեւ քաղաքական մրցակիցների նկատմամբ:

Մեկ ուրիշ բանավեճի չգնացող էլ երեւանցիներին կոչ է անում, թե բա ձեր քվեներով կրակեք: Բա գնայիր բանավեճի, քո խոսքով կրակեիր քո խոսքով: Դու ուրիշներին կրակելու կոչ ես անում ու փախնում քաղաքական դուելից, այ վախկոտ դասալիք: Խորհուրդ կտամ այդ կրակելուց խոսողներին, այդ արյունով Երեւանը վերցնելու մասին խոսողներին, խորհուրդ կտամ բառապաշարի վերանայում անել եւ սեփական բախտը չփորձել: Սա ձեր եւ ձեր կնքահայրերի համար 1999-ը չէ, սա առավել եւս հոկտեմբերը չեւ եւ 27-ը չէ, սա 2023-ն է, սեպտեմբերի 17-ն է: Դե մի հատ,. Կներեք, կոշտ բառապաշարի համար, բայց  երեւում է որոշ մարդիկ ուրիշ բառապաշար դժվար են հասկանում: Դե մի հատ բախտներդ փորձեք ու ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա: Այնքան բախտներդ փորձեք, այնքան ասֆալտ փորձեք ու բորդյուր լիզեք, որ Երեւանի սանմաքրման հնգամյակը մեկ շաբաթում գերակատարենք»,-բորբոքված ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ ընտրություններում բանավեճերը պետք է դարձնել պարտադիր եւ բանավեճից հրաժարվողի գրանցումը պետք է օրենքով չեղարկվի: