image
Հրատապ լուրեր:

Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին ետին թվով կարժանանա խրախուսանքների, իսկ մերժման որոշումը կվերանայվի

Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին ետին թվով կարժանանա խրախուսանքների, իսկ մերժման որոշումը կվերանայվի

«Ազատություն Արսեն Արծրունուն» նախաձեռնությունից տեղեկանում ենք, որ այսօր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած դատական նիստի ավարտին, դատավոր Խալափյանը, բավարարելով Արծրունու բողոքը, պարտավորեցրեց «Նուբարաշեն» և «Արթիկ» ՔԿ հիմնարկներին բավարարել Արսեն Արծրունու պահանջը ու նրան հետին թվով արժանացնել խրախուսանքների։ Դա նշանակում է, որ Արծրունու պաշտպանները կկարողանան դիմել դատարան և նոր ի հայտ եկած հանգամանքների հիմամբ պահանջել Արծրունու վաղաժամկետ պայմանական ազատման՝ 2018 թվականի մերժման որոշումը վերանայել։ Այսպես, Արսենի վաղաժամկետ ազատման հաջորդ հնարավորությունը, որը մինչ օրս համարվում էր 2021 թվականի օգոստոս ամիսը, կփոխարինվի մոտ ժամանակներս տեղի ունենալիք նոր դատական գործընթացով։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  «Դրոյի» գործով 1994-ից ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին բանտում հիվանդություն է ձեռք բերել. նա տառապում է վահանաձեւ գեղձի բարդ հիվանդությամբ, որը, ըստ մասնագետների, բանտային պայմաններում եւ առանց երկարաժամկետ, հետեւողական խնամքի, բժշկական լուրջ միջմտության, չի կարող բուժվել: