Կյանքից հեռացել է հայտնի մանկական վնասվածքաբան-օրթոպեդ, «Ուիգմոր»-ի Մանկական օրթոպեդիայի եւ վնասվածքաբանական ծառայության ղեկավար Կարեն Քոլոյանի որդին՝ Հայկ Քոլոյանը։
Մահվան մասին հայտնել է «Հույսի կամուրջ» կազմակերպությունը, գրելով․
«Հույսի կամուրջը» խորը վշտով ցավակցում է իր սիրելի բարեկամ՝ հազարավոր երեխաների կյանքը փոխած բժիշկ Կարեն Քոլոյանին և նրա ընտանիքին՝ նրանց որդու՝ Հայկի կորստի համար։
Հայկը մեր բոլորիս սիրելի ընկերն էր՝ բարի, ջերմ ու մարդասեր երիտասարդ: Նրա բացակայությունը ցավով ենք զգալու երկար տարիներ:
Թող Աստված ուժ ու մխիթարություն տա Քոլոյանների ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր սիրել ու գնահատել են Հայկին։
Խաղաղություն մեր բոլորիս սիրելի Հայկի հոգուն»։
Հայկ Քոլոյանը 35 տարեկան էր, ամուսնացած էր։