Երեւանի ոսկիի վաճառքով զբաղող տնտեսվարողները կրկին հաւաքուած են կառավարութեան մօտ՝ իրենց դժգոհութիւնը յայտնելով Հարկային օրէնսգիրքի մէջ եղած վերջին փոփոխութիւններէն։
«25 տարուց աւելի ոսկու առեւտրով ենք զբաղւում։ Ամէն տարի պակասում են գնորդները։ Ոչ մէկը առեւտուր չի անում։ Առեւտրի ոլորտում չափազանց վատ վիճակ է։ Եթէ լինում է առեւտուր, ամառուայ 1-2 ամսուայ ընթացքում։
Ի՞նչ անենք։ Եղածն էլ փակե՞նք, ճամպրուկները հաւաքե՞նք։ Դա՞ է իրենց ուզածը։ Դա չի լինելու։ Կան մարդիկ, ովքեր, իրօք, սիրում են այս երկիրը, ուզում են ապրել այս երկրում»,- նշած է տնտեսվարողներէն մէկը։
Անոնց խօսքով, փոփոխութիւններ կատարած են առանց իրենց հետ քննարկելու, առանց իրենց կարծիքը յայտնելու։
«Ասում են՝ կ՚ուզէք աշխատէք, չէք ուզի՝ մի աշխատէք։ Այդ քաղաքականութիւնը վարում էին միշտ։ Ինչո՞ւ մերժեցինք նախորդ իշխանութիւններին։ Իրենց մօտ հարց չի՞ առաջանում։
Որպէսզի հարկերը վճարենք ու տեսնենք, թէ իրենք ինչ ցոփ ու շռայլ կեանք են վարում, որ երկիր ուզում են, գնում են ընտանիքներով, անսահման պարգեւավճարներ են տալիս։ Ինչի՞ հաշուոյն։ Եթէ մարդ չի ունենում ֆինանսական եկամուտներ, իրեն մաքսիմում մեղմ է պահում, որպէսզի կարողանայ տնտեսի իր ունեցածը։ Իսկ մենք դա չենք տեսնում»,-ըսած է տնտեսվարողը։