Մեղրիի Ալվանք, Շուանիձոր, Նռնաձոր բնակավայրուն մէջ գիւղացիները բողոքի հաւաք իրականացուցած են։
Անոնք կը պահանջեն իրենց ոռոգման ջուր տրամադրել, ըսած են, որ 20 օր է ոռոգման ջուր չէ տրամադրուած այս համայնքներուն։
«Սիւնիք» ՋՕԸ պետը հաւաքուածներուն վստահեցուցած է, որ մարդիկ արդէն 11 Յուլիսին ջուր կ'ունենան, իսկ հաւաքուածները խոստացած են՝ ջուր չունենալու պարագային միջպետական մայրուղին պիտի փակեն։
«Յովհաննիսեան Ալիկի հողերը ովկիանոսի մէջ լող է տալիս, իսկ մարդիկ, որոնք էս քարերի տակ, ոչ թէ ապրում այլ գոյատեւում են, իրենց մի բուռ հողով, որով կերակրում են իրենց երեխաներին, էդ հողերը Յովհաննիսեան Ալիկի հրամանով չորացնում են, դա էն հրամանն է, որ Մեղրու միջանցքը պէտք է բացուի: Մեղրու միջանցքն են ուզում բացեն, այսինքն ամենահեշտ ձեւն է, չորացնեն մարդկանց հողերը, գիւղացին արագ-արագ գնայ եւ իրենք այս տարածքը յանձնեն Թուրքիային»,-ըսած է բողոքի հաւաքի մասնակիցներէն մէկը: