image

Բերման է ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը. «Սա քաղաքական հետապնդում եւ ճնշման փորձ է»

Բերման է ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը.  «Սա քաղաքական հետապնդում  եւ  ճնշման փորձ է»

Այսօր վաղ առավոտյան Գորիսում բերման է ենթարկվել համայնքապետ Առուշ Առուշանյանը: Այդ մասին հայտնում է հայտնում է համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը, նշելով. «Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է և ճնշման փորձ»։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը երեկ կոչ էր արել սյունեցիներին՝ հավաքվել Սյունիքի մարզի դարպասների մոտ եւ խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը՝ Սյունիք: «Սա սյունեցիների արժանապատվության, անվտանգության և ֆիզիկական գոյության պայքարն է, համահայկական ընդվզումի արտահայտումը։ Մենք մեր սերունդներին ավանդ պետք է թողնենք՝ անարատ հողը նախնյաց․․․».-հայտնել է Գորիսի համայնքապետը՝ մտահոգվելով Սյունիքի սահմաններով, որը վտանգավոր է դարձել Փաշինյանի ստորագրած հայտարարությամբ: Չնայած նրա ձերբակալությանը՝  ավտոմեքենաներով  բոլողքի երթը կայացել է, այս պահին լարված իրավիճակ է Սյունիքի դարպասների մոտ, ոստիկանությունը փակել է ճանապարհը՝ թույլ չտալով, որ բողոքի երթն առաջանա: 

Առուշ Առուշանյանը համայնքապետ է ընտրվել 2017-ին, նա արցախյան այս պատերազմի առաջին օրվանից  կամավորագրվել է հայրենիքի պաշտպանությանը:  
Համայնքապետի ձերբակալության առթիվ բազմաթիվ օգտատերեր դժգոհություն են հայտնել, որ ներկա իշխանությունը, իրական թշնամիների դեմ կռվելու փոխարեն, ճնշում է հայրենիքի պաշտպաններին: