image

Ապրիր ներկան

Ապրիր  ներկան

Կեանքըս՝ ներկայ իմ առաջ, 

Ափսո՜ս, որ չէի ապրում։

 

Մի օր ես անդրադարձայ 

Ու չորս կողմըս նայեցի, 

Տեսայ մօտիկն ու հեռուն, 

Եւ իմ սրտումը վրդով 

Մի պահ լուրջ մտածեցի, 

Որքա՞ն է կեանքըս արժում։

 

Շրջապատըս դիտելուց, 

Նկատեցի բլուրներ,

Ու միւս կողմում՝ դէպի ծով՝ 

Հրապուրիչ մեծ շէնքեր։ 

Եւ իսկոյն մտածեցի

Թէ ինչո՞ւ կեանքըս ներկայ 

Դեռ չեմ ապրում հոգւով ես, 

Երբ իմ միտքը թեւաւոր, 

Յօրինում է սուտ երգեր, 

Տանջելով իմ զուսպ հոգուն՝

Իր անպաշտպան վիճակում։

 

Միթէ կարո՞ղ եմ ասել 

Թէ միւս կողմը բլուրին 

Ինչ բաներ են պատահում,-

 

Միթէ՞ կարող եմ տեսնել 

Ճամբան դէպի ծով տանող 

Ինչ կեանքեր է շալակում,-

 

Եւ եթէ ես չգիտեմ 

Թէ ներկայիս՝ աշխարհում 

Ինչ բաներ են կատարւում, 

Եւ եթէ չկան բաներ,

Ոչ էլ մարդիկ սուտ ճամբում՝ 

Այս միտքըս թիթեռային 

Ինչու է զիս խառնակում։ 

Գուցէ վաղն իսկ չմընայ 

Այս կեանքը ինձ՝ աշխարհում, 

Գուցէ նոյնիսկ չտեսնեմ 

Քիչ ետք՝ ընկեր կամ գարուն։

 

Նոր հասկացայ, հենց այսօր, 

Դաժան ու խառն իմ մտքում, 

Միայն իմ աչքի միջով 

Կեանքըս ներկան է ապրում։

 

Ո՜վ Գերագոյն դու Էակ, 

Որքա՜ն մեծ ես ու ատակ, 

Որ լինում ես՝ ամէն բան, 

Ամէն մի շունչ, կեա՜նք ամէն, 

Եւ մեր սիրտը ծածկամոլ 

Դու կարդում ես եդեմէն։

 

Հաւատալով որ Դո՛ւ ես 

Ստեղծիչը տիեզերքի, 

Հաւատալով որ չունես 

Դու սկզբունք, շունչ վերջին, 

Ոչ ժամանակ, ոչ վախճան, 

Եւ ապրում ես լոկ ներկան, 

Միշտ հիմա ես, ամէն տեղ, 

Ամէն մի պահ դու արթուն, 

Սպասում մեզ ու հսկում՝ 

Պահանջո՛ւմ եմ քեզանից, 

Որ վերցընես բոց ու բուք 

Իմ մոլեռանդ մութ մտքից, 

Որ իմ կեանքը թերաւարտ 

Աչքիս առաջ իմ ներկայ՝ 

Ես ի՛մ լեզւով գովերգեմ, 

Սրտո՜վ, հոգո՜վ վայելեմ, 

Որ Քո խաչին յանձնըւեմ։

 

Կայլակ

«Ոսկէ Օրէնքը» գիրքէն

Կայլակ

Կայլակ

ԿԱՅԼԱԿ Բուն անունով Մկօ Փանոսեան: Ծնած է 1974...