Հոգեւոր թեմաներով վաղուց Հայաստանի սովորական եկեղեցիներուն մէջ քարոզ չկայ: Դուք գիտէք, որ պատարագի կարգի մէջ անպայման պատարագի մէկ հատուածին մէջ պատարագող քահանան պէտք է քարոզով հանդէս գայ: Քաղաքական գրութիւնները կը գրեն, կ՚ուղարկեն, կ՚ըսեն` կարդայ: Այս մասին ըսած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը Գերմանիոյ մէջ ունեցած հանդիպումներէն մէկու ժամանակ:
«Դարձրել են քաղաքական կուսակցութիւն, ինչը բացարձակապէս անընդունելի եւ անթոյլատրելի է: Այն օրուայ դրուագը ես չգիտէի, ինձ ցոյց տուեցին, որ եկեղեցու գործող ղեկավարը օդանաւակայանում դուրս է գալիս, ասում է՝ բա կոչերով հանդէս են եկել, որ եկէք դիմաւորենք եւ այլն, դուրս է գալիս, ասում է՝ բա ո՞ւր է ժողովուրդը: Իսկ ժողովուրդ չկայ, չկայ ժողովուրդ, որովհետեւ ինքը ժողովրդի համար չի եղել, ժողովուրդն էլ իր համար չկայ, ինքը ժողովրդին եկեղեցուց վանել է»,-նշած է ան։