Ատրպէյճանը Բերձորի մէջ ոչնչացուցած է Փառքի յուշարձանը: Այս մասին իր թուիթըրեան էջին գրած է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնեանն ու տարածքէն լուսանկար հրապարակած։
«Ադրբեջանը Բերձորում ոչնչացրել է Փառքի յուշարձանը, որ յաւերժացնում էր Հայրենական Մեծ պատերազմի զոհերի յիշատակը:
Հետաքրքիր է`կը լինի՞ արդեօք որեւէ արձագանգ Հայրենական պատերազմում զոհուածներին նուիրուած յուշարձանների ոչնչացման մասին, ինչ-որ ռեպորտաժներ կամ թոք-շոուներ, որտեղ հայրենասէրները կը դատապարտեն այս քայլը։ Թէ՞ բաւարարուէք կողմերին ուղղուած զսպուածութեան աւանդական կոչո՞վ:
Երկակի ստանդարտներ, յիմարութիւն եւ ագահութիւն, իսկ յետոյ` դէմքի զարմացած արտայայտութիւն, թէ՞ ամէն դէպքում ինչը եւ երբ այնպէս չի եղել»,- գրած է ան։