Ատրպէյճանական կողմը երէկ՝ 22 յունիսին դիմած է հերթական սադրանքին ու յանցաւոր գործողութեան՝ պեթոնէ արգելապատնէշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը):
Յայտնած են Արցախի տեղեկատուական շտաբէն:
«Փաստօրէն, ի լրումն ապօրինի անցակէտի եւ զրահամեքենաների միջոցով ճանապարհի արգելափակման՝ Ադրբեջանն այժմ ցուցադրական կերպով փակում է ճանապարհը՝ բացառելով ցանկացած տեղաշարժ, այդ թուում՝ Կարմիր խաչի եւ խաղաղապահների կողմից:
Այս դէպքը հերթական անգամ ցուցադրումէ ադրբեջանական իշխանութիւնների յանցաւոր նպատակները՝ Արցախի ժողովուրդին ամբողջապէս մեկուսացնել արտաքին աշխարհից եւ կիրառել բռնաճնշումների բոլոր մեթոդները»: