image
Հրատապ լուրեր:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Իսրայել

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Իսրայել

Նոյեմբերի 6-7-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Իսրայելի վարչապետ և արտգործնախարար Բենիամին Նաթանյահուի հրավերով պաշտոնական այց կկատարի Իսրայել, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Իսրայելի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։


Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։