image

«Արդէն 40 օր առանց քեզ...». Հանգուցեալ Գագիկ Գինոսեանի դստեր գրառումը

«Արդէն  40 օր  առանց քեզ...». Հանգուցեալ  Գագիկ  Գինոսեանի դստեր գրառումը

Գագիկ Գինոսեանի դուստրը՝ Ծովինար Գինոսեան կը գրէ՝

«Արդէն 40 օր է առանց քեզ…

Փաստօրէն դարեր արժէին օրերս ու հիմա ժամ չարժեն։

 Ամէն պահ քեզ հետ ապրելով, մտածում եմ ինչ կ'ասէիր հիմա, եթէ կողքիս լինէիր։ Երանի, թէ կողքիս լինէիր…

Ամէն բան քեզ մօտ է բերում, ամէն լաւ յիշողութիւն քեզ է կապուած…

Անդադար պրպտում եմ մեր նամակները, մեր վերջին ճամբորդութիւնը…

Մի օր ինձ գրել է.

Իմ արեւն ու իմ հրաշքն ես։

Իմ լոյսն ես, եւ անգամ երբ

ջղային ես ու յուսալքուած,  Դու

իմ ստուերն ես դառնում, ու

ինձնից անբաժան, եւ

միաժամանակ յիշեցնում, որ ես

կամ, ու որ դէպ լոյս պիտի

քայլեմ, որ Դու իմ ստուերից

կրկին վերածնուես ու

վերադառնաս Քո վառ տեսակին

Ես կը մնամ քո ստուերում ու դու միշտ դէպ լոյս կը քայլես…

Անհնար բարդ թուացող այս փորձութիւնը ստիպում է ապրել ու ամէն բան անել որ գործդ չմոռացուի…

Յ.Գ. 1

Դու կ'ապրես շատ շատ երկար, քանի աշխարհում կը լինեն պարող գէթ 2 հայ, որոնք իրար գտնելուց կը հպարտանան իրարով եւ կը դառնան պարաշրջան..

Յ.Գ. 2

Մեր պարախմբի աղջիկներից մէկին՝ ում հայրը եւս վաղ տարիքում լքել է մեզ, գրել էր.

Հպարտ քայլի, քանզի Քո վեհութիւնը հենց իր տեսակի շարունակութիւնն է ու յաւերժացումը։

Հպարտ եմ, առաւել քան երբեւէ հպարտ եմ, որ բախտը ինձ շանս է տուել լինել հէնց քո աղջիկը..

Երանի ինձ, որ հայրս հենց դու ես եւ ուրիշ ոչ ոք…»։