image

Արցախում ական է պայթել. կան զոհեր ու վիրավորներ

Արցախում ական է պայթել. կան զոհեր ու վիրավորներ

Արցախի Հանրապետությունում այսօր ականի պայթյունից երեք մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Արցախի Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։  

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունեցել Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում, որտեղ Niva մակնիշի ավտոմեքենան պայթել է ականի վրա։

Ըստ կայքի՝ պայթյունի հետևանքով 3 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։ Տուժածները զինվորականներ չեն, այլ ականազերծմամբ զբաղվողներ։

Մարտակերտի շրջանային բուժմիավորումից Tert.am–ի հետ զրույցում հաստատեցին, որ Մարտակերտ քաղաքի հարևանությամբ ականի պայթյուն եղել է, բայց նշեցին, որ վիրավորներին իրենց մոտ չեն տեղափոխել: Բուժմաիվորումից տեղեկություն չտրամադրցին, թե վիրավորներին որտեղ են տեղափոխել, և քանի վիրավոր կա: