Արցախի պաշարումն ու ծանր վիճակն արցախցի երիտասարդներին չեն խանգարում ամուսնանալ, ընտանիքներ կազմել:
Օրերս հերթական ընտանիքն է կազմվել այնտեղ. արցախցի Արմանի ու Մարիամի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Հակոբավանքում: Նորապսկաները եւ հյուերը վանք են հասել ոտքով, որը նմանվել է ուտխագնացության: Ճանապարհի մի հատված էլ փեսան հարսին գրկած է տարել վանք:
Լուսանկարները տարածել է արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը:
Պատմական վանքը, որ կառուցվել է 7-րդ դարում, Արցախի հնագույն եւ կարեւոր վանքերից է, գտնվում է Մարտակերտի շրջանում, Խաչեն գետի աջ ափին: Հայտնի է նաեւ Մեծառանից վանք անունով: