image

Արա Մարտիրոսեանը հիւանդանոց տեղափոխուած է ծայրայեղ ծանր վիճակի մէջ. «Նայիրի» ԲԿ-ի խօսնակ

Արա Մարտիրոսեանը հիւանդանոց տեղափոխուած է ծայրայեղ ծանր վիճակի մէջ. «Նայիրի» ԲԿ-ի խօսնակ

Արա Մարտիրոսեանը «Նայիրի» բժշկական կեդրոն տեղափոխուած է ծայրայեղ ծանր վիճակի մէջ: Այս մասին իր դիմատետրեան էջին յայտնած է Նայիրի ԲԿ-ի խօսնակ Աննա Ղազարեանը:

«Ի պատասխան լրատուամիջոցների զանգերի`յարգելի գործընկերներ, ցանկանում ենք տեղեկանցնել, որ երէկ`դեկտեմբերի 16-ի, ժամը 16:20-ին սուր, սիրտ-անօթային եւ շնչառական անբաւարարութեամբ, ծայրայեղ ծանր վիճակում «Նայիրի» բժշկական կեդրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխուել երգիչ Արա Մարտիրոսեանը:

Ցուցաբերուել է համապատասխան օգնութիւն, ժամեր շարունակ բժիշկները պայքարել են արտիստի կեանքը փրկելու համար, սակայն, ցաւօք, գրանցուել է սրտի կանգ:

Ցանկանում ենք տեղեկացնել նաեւ, որ Արա Մարտիրոսեանն ունեցել է ուղեկցուող հիւանդութիւններ, որոնք ենթակայ չեն հրապարակման։

«Նայիրի» բժշկական կեդրոնի ողջ անձնակազմն իր ցաւակցութիւնն է յայտնում արտիստի հարազատներին, ընկերներին եւ երկրպագուներին», - գրած է ան:

Յիշեցնենք, որ երգչը մահացած է երէկ՝ դեկտեմբեր 15-ին: Ան 46 տարեկան էր։