image

Հաշված օրեր են մնում կրոնապետությանը․ Աշոտ Ներսիսյան

Հաշված օրեր են մնում կրոնապետությանը․ Աշոտ Ներսիսյան

Պրոֆեսոր Աշոտ Ներսիսյան, պատմաբան

Ինչպես բազմիցս նշել ենք, տարածաշրջանի նոր ճարտարապետությունը չի կարող հանդուրժելի համարել Իրանի դեռևս պահպանվող վարչակարգը: Ուզում ես հայհոյանքների տարափ տեղա ԱՄՆ-ի կամ Իսրայելի հասցեին, բորբոքված քաղաքական ներբող գրիր, որ դա չի բխում Հայաստանի շահերից, հայրենասիրական ճառեր կարդա խրատական ոճով, մենք չեզոքությունից բացի այլ ճանապարհ չունենք:

200 տարուց ավելի փորձեցինք խառնվել մեծ տերությունների վեճին, տնաքանդ ու տարագիր եղանք: Մեզ պարզապես պետք է, որ արագ կայունանա Իրանը և իշխանափոխությունը լինի հնարավորինս արագ: Հաստատ նոր իշխանություններն էլ մեր հանդեպ կլինեն բարեկամական և դրացիական, քանի որ դա բխում է տարածաշրջանում ուժեղացող ԱՄՆ ցանկություններից:

Այսօրվա Իրանի ցերեկային ռմբահարումները մեկ անգամ ևս վկայում են, որ իրոք ներսից փտած է այն: Քանի օր է Խամենեիի, Արաղչիի և գեներալիտետի ներկայացուցիչների կողմից լսում էինք, որ Իրանը հզոր հարվածներ կհասցնի իր թշնամիներին, բայց հայտարարում են, որ ցերեկով հարված չէին սպասում: Այսինքն օդը մենակ ցերե՞կն ես փակում, «Հզոր Իրան»: Քո ղեկավարը փաստորեն լքել է քո մայրաքաղաքը: Ռմբահարվածից հազիվ է փրկվել քո նախագահը: Այդպե՞ս էսկսվում ուժեղ հարվածը:

Ինչպես մի քանի օր առաջ մատնանշել էինք` հընթացս գործի է դրվելու  ներքին ռումբը: Ժողովուրդը շուտով կլցվի փողոցները: Ռուսաստանն Ուկրաինայում փաստացի հաղթող կողմ չի, հայտարարությունից այն կողմ չի անցնի, Չինաստանը նույնպես, Թուրքիան չի խառնվի:

Հաշված օրեր են մնում կրոնապետությանը: 

Բացարձակապես հակված չենք այն մտքին, որ այնտեղից կլինեն լուրջ միգրացիոն հոսքեր: Հաստատ ամեն ինչ ճշգրտորեն հաշվարկված է: Աստված պահապան Իրանի մեր հայրենակիցներին: