Իրականութեան չհամապատասխանող տեղեկութիւններէն, կեղծիքէն, խուճապէն, տեղեկատուական անվտանգութեան խնդիրներէն զերծ մնալու համար անհրաժեշտ է անմիջական, առարկայական տեղեկատւութեան ապահովում։ Դիմելով Պաշտպանութեան բանակի հրամանատարին՝ դիմատետրեան էջին գրած է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան անդամ Տիգրան Աբրահամեանը․
«ՊԲ հրամանատարին.
Իրականութեանը չհամապատասխանող տեղեկութիւններից, կեղծիքից, խուճապից, տեղեկատուական անվտանգութեան խնդիրներից զերծ մնալու համար անհրաժեշտ է օպերատիվ (անմիջական), օբյեկտիվ (առարկայական) տեղեկատւութեան ապահովում։
Ըստ ՊԲ հաղորդագրութեան, առաւօտեան 09.00-ից ատրպէյճանական ստորաբաժանումները սադրանքների են դիմել, սակայն դրա մասին ՊԲ-ն պաշտօնապէս հաղորդում է դէպքից 12 ժամ անց։
Ես հասկանում եմ իրադրային բոլոր առանձնայատկութիւնները, նրբութիւնները, փակուղային թուացող իրավիճակները, սակայն ժամանակակից պայմաններում, այսպիսի դէպքերի մասին 12 ժամեայ «օպերատիվութեամբ» գործելը բերում է կեղծիքի, չափազանցութիւնների, խուճապի եւ այլն։
Էներգիան (ուժը) ծախսէք ոչ թէ անիմաստ ու ոչ մի տեղ չտանող կոչեր/յորդորների վրայ, այլ պարզապէս ճգնաժամային իրադրութեան պայմաններում անհրաժեշտ տեղեկատուական սպասարկում իրականացնելով։
Եւ վերջում՝ չտրուէ՛ք ՀՀ իշխանութիւնների քաղաքական աճպարարութիւններին, զոհ չգնաք դրանց կուլիսային պայմանաւորուածութիւններին։
Կատարէ՛ք Արցախն ու արցախցիներին պաշտպանելու սրբազան առաքելութիւնը»։