image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատրեանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է  ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատրեանին

Ապրիլի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատրեանին։

Զրոյցի ընթացքում քննարկուել են Հայաստանի ներքաղաքական եւ բարոյա-հոգեբանական վիճակին առնչուող հարցեր։ Կարեւորուել է յետպատերազմական շրջանում Արցախի Հանրապետութիւնում համազգային ճիգերով վերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտութիւնը։  Անդրադարձ է կատարուել համահայկական ծրագրերի ընթացքին ու արդիւնքներին։