image
Հրատապ լուրեր:

2 Տարեկան Գոռ Կրնայ Մրցանիշ Գրանցել «Կինէս»ի Մէջ

2 Տարեկան Գոռ   Կրնայ   Մրցանիշ  Գրանցել  «Կինէս»ի Մէջ

Հայաստան- 2 Տարեկան Գոռը, որ իր տարիքին աշխարհագրական գիտելիքներու շնորհիւ կարճ ժամանակի ընթացքին դարձած է համացանցի սիրելին, գիտէ 90 երկիրներու մայրաքաղաքներու անունները։ Այս մասին տեղեկութիւնը կը փոխանցէ  NEWS.am-ը, որ  նաեւ Գոռի մասին կարճ տեսանիւթ մը հրապարակած է: Նշենք, որ Գոռի մայրը ՝ Աննա Հալաջեան, յայտնած է, որ Գոռը այդ ամէնը սորված է 3 ամսուան ընթացքին: «Յատուկ նպատակ չեմ ունեցել, որ իրեն պէտք է սովորեցնեմ մայրաքաղաքները: Մի քանիսի անուններն ասել էի, լսել էր, ու մի օր էլ լսեցի, որ ինքն իրեն օրուայ ընթացքում կրկնում է: Հասկացայ, որ կարող է սովորել, ու քիչ-քիչ սովորեցրի»,- կը պատմէ Աննան:«Շատ է սիրում գիրք, գրիչ, թուղթ, ուզում է գրել, նկարել, պահանջում է, որ իրեն սովորեցնեմ: Ասում է՝ արի գնանք սովորենք, արի ինձ համար նկարի»,- կը յայտնէ փոքրիկի մայրը:Ընտանիքը դեռ որոշում չէ կայացուցած, սակայն հաւանական է, որ դիմեն Կինէսի մրցանիշներու գրքին (The Guinness World Records)՝ փոքրիկին գրանցելու համար: