Akhaltskha.net կայքի փոխանցմամբ Վրաստանի նախկին քաղաքացիներին հնարավորություն է տրվում վերականգնել իրենց քաղաքացիությունը։
Աղբյուրը նշում է, «Քաղաքացիության մասին» օրենքը գործի է դրվել, որի նախատեսմամբ Վրաստանի նախկին քաղաքացիներին այսօրվանից հնարավորություն է տրվում ծառայությունների զարգացման գործակալությանը դիմել քաղաքացիության վերականգնման խանդրանքով:
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ խորհրդարանը Վրաստանի քաղաքացիության հետ կապված փոփոխությունները ընդունել է գարնանային նստաշրջանի ժամանակ, երրորդ ընթերցմամբ: