ԱՄՆ աշխատանքային այցի շրջանածիրէն ներս վարչապետի աշխատակազմի եւ 6 լրագրողներու գործուղման ընդհանուր ծախսը կազմած է 196 մլն 884 հազար դրամ՝ ներառեալ թռիչքի ծախսը, որ կազմած է 165 մլն 945 հազար դրամ: Այս մասին Tert.am-ի գրաւոր հարցմանն ի պատասխան տեղեկացուցած են Կառավարութենէն:
«ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ժամանակ վարչապետի՝ 21.09.2019 – 26.09.2019 թ. գիշերակացի ծախսը կազմած է 2 մլն 227 հազար դրամ»,- ըսուած է Կառավարութեան պատասխանին մէջ: