ԲՀԿ խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Ուրիխանեանը ֆեյսպուքեան իր էջին գրառում կատարած է՝ տեղեկացնելով, որ կը դադարեցնէ աշխատանքային լիազօրութիւնները: Ան, մասնաւորապէս, գրած է.
«Մեծարգոյ հայրենակիցներ, յայտնում եմ, որ եկել է աշխատանքային լիազօրութիւններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կը խօսեմ աւելի ուշ, վստահ եղէք`քիչ չի թուայ, եւ շատերն են տխրելու ու շատ են տխրելու: Տեղեկացնում եմ նաեւ, որ դադարեցրել եմ «Ճշմարտութեան պահը» հեռուստանախագիծը Կեդրոն TV եթերում: Յուսամ, որ ընդամէնը հինգ թողարկմամբ կարողացայ մատուցել ձեզ մակարդակով քննարկման ու բանավէճի մշակոյթ: Առջեւում երկար ճանապարհ ունենք, վաղուաճ օրը լի է յաղթանակներով…»: