image

Թուրքիայում նշել են Իսրայել պետության հռչակման տոնը

Թուրքիայում նշել են Իսրայել պետության հռչակման տոնը

Ինչպես տեղեկացանք Ստամբուլից, երեկ Ստամբուլի շքեղ ու նորակառույց կենտրոններից մեկում՝ «Զորլու» առևտրի և մշակույթի պալատում նշվել է Իսրայել պետության հռչակման օրը, տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որին մասնակցել է մոտ 500 հոգի: Իսրայելի պետության հռչակման 68-ամյակի տոնակատարությանը Ստամբուլում ներկա են եղել պաշտոնական, քաղաքական դեմքեր, իսկ հայկական համայնքից ընդունելությանը մասնակցել են Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը, Պոլսո հայ կաթոլիկ համայնքի արքեպիսկոպոս Հայր Լևոն Զեքյանը և Եւրախորհրդարանի լրագրողական փորձագետ, քաղաքապետի նախկին տեղակալ Րաֆֆի Հերմոն Արաքսը: Ինչպես «Արեւելքին» հայտնում է Րաֆֆի Հերմոն Արաքսը, Ստամբուլում Իսրայելի հյուպատոս Շահի Քոհենն անձամբ է ընդունել հյուրերին և բոլորին առանձին շնորհակալություն հայտնել Իսրայել պետության տոնը միասին նշելու համար: 

Ընդունելությունը տեղի է ունեցել Իսրայելի դրոշին գույնին համապատասխան ընդգծված կապույտ լուսավորության ներքո: 

 



Րաֆֆի Հերմոն Արաքսը՝ Թուրքիայի ռաբունապետ Ռավ Իզակ Հալեվայի և TRT-ի պրոդյուսերներից Էսրա Ալքանի հետ: