image

Թուրքական բանակում սպանված հայ զինվորի ծնողները կրկին վրդովված են

Թուրքական բանակում սպանված հայ զինվորի ծնողները կրկին վրդովված են

2011թ.-ի ապրիլի 24–ին թուրքական բանակում սպանված հայազգի 25-ամյա Սևակ Շահին Բալըքչիի գործով դատական հերթական նիստը նշանակված է դեկտեմբերի 22-ին: Այդ մասին «Արեւելքին» հայտնեց Սեւակի մայրը` Անի Բալըքչին, նշելով որ ընտանիքն արդեն երրորդ անգամ է դիմում  թուրքական դատարան` պահանջելով պատժել հանցագործին: Անի Բալըքչին տեղեկացրեց, որ դատարանը ոչ մի անգամ չի բավարարել ընտանիքի պահանջը, եւ իրենք այս անգամ էլ, արդար վճռի կայացման առումով,  ոչ մի հույս չունեն: «Թուրքիայում արդարություն չկա»,-«Արեւելքի» հետ զրույցում ասաց զոհված զինվորի մայրը: 2011-ից ի վեր թուրքական դատական համակարգի դեմ պայքարող Կարապետ եւ Անի Բալըքչիները բազմիցս հայտարարել են, որ դիմելու են Մարդու իրավունքների եւրոպական դատարան: «Այս անգամ, մենք վերջապես իրագործելու ենք այդ քայլը: Դեկտեմբերին նշանակված դատական նիստից հետո, որից հույսեր չունենք, դիմելու ենք եւրոպական կառույցներին»,-ասաց նա: 

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ազգայնական հողի վրա իր որդուն սպանող հանցագործը շատ կարճ ժամանակով բանտարկություն կրելուց հետո այսօր ազատության մեջ է: