image

Թամարա Սեւունցը` գլխավոր դերում

Թամարա Սեւունցը` գլխավոր դերում

Բևեռլի Հիլզում ամեն տարի անցկացվող Կին ֆիլմարտադրողների ավանդական կինոփառատոնին այս տարի ցուցադրվելու է նաեւ «Իսկական ամերիկուհին» ֆիլմը, որի գլխավոր դերակատարը ԱՄՆ-ում բնակվող  հայ դերասանուհի Թամարա Սեւունցն է: Թամարա Սեւունցը ծնվել է 1992 թվականին` Կանադայում, անուհետեւ ուսումը շարունակելու համար տեղափոխվել է ԱՄՆ, ուր Նյու-Յորքի Դրամատիկական արվեստի Ակադեմիայում ստացել է դերասանի կրթություն: Երիտասարդ դերասանուհին հայ  գրողներ Գարեգին Սեւունցի եւ Շողիկ Սաֆյանի թոռնուհին է: 

Կին ֆիլմարտադրողների կինոփառատոնն այս տարի տեղի կունենա  hոկտեմբերի 23-25-ը: «Իսկական ամերիկուհին» ֆիլմը նկարահանել է Նյու-Յորքում բնակվող բելառուս ռեժիսոր Դարյա Ժուկը: