image

Տեղի է ունեցել զոհված զինծառայող Աշոտ Զոհրաբյանի հուղարկավորությունը

Տեղի է ունեցել զոհված զինծառայող Աշոտ Զոհրաբյանի հուղարկավորությունը

Այսօր Արարատի մարզի Այնթափ գյուղում տեղի է ունեցել ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը զոհված Աշոտ Զոհրաբյանի հուղարկավորությունը: 25-ամյա զինծառայողը զոհվել էր կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում արևելյան (Մարտունու) ուղղությամբ թշնամու արձակած կրակոցից: Հուղարկավորությանը ներկա են եղել նաև նրա ընկերները, որոնք խոստացել են լուծել Աշոտի վրեժը: