Տաւուշի մարզպետ Հայկ Չոպանեանը ծանօթ է մարզի Տաւուշ համայնքի խմելու ջուրի հետ կապուած խնդիրին: Ան նշած է, որ ջուրի հարցը 30 տարուն խնդիրէ, սակայն այսօր կը փորձեն համակարգային լուծում տալ: Tert.am-ի հետ զրոյցի ժամանակ մարզպետը շեշտած է, որ իրենք կազմած են յանձնաժողովներ, որոնք ուսումնասիրութիւններ կատարած են, նախքան ժողովուրդի կողմէ բարձրացուած դժգոհութիւնը:
«Այս ամէնի շրջանակներում մենք ունենք ծրագրուած 21 ծրագիր եւ այսօր այդ ծրագրերի նախագծային, նախահաշուային գործընթացների մէջ ենք: Մեր նպատակն է, որ մեր բոլոր համայնքներում խմելու ջրամատակարարման որակը բերուի համապատասխան չափանիշներ, որովհետեւ վերջին տարիների ընթացքում իրականացուել է քաոսային եղանակով: Այս ծրագրերի մէջ մտնում է նաեւ Տաւուշ համայնքի խմելու ջրի հետ կապուած խնդիրը: 30 տարի է խնդիր եղել է, վերջապէս յանձ ենք առել լուծելու եւ մինչ 2020 թուականի աւարտը Տաւուշ գիւղում ջրի խնդիր չենք ունենալու»,- ըսած է Չոպանեանը:
Մարզպետը նշած է, որ Տաւուշի մարզին մէջ կան համայնքներ, ուր ջուրի որակի հետ կապուած խնդիր կայ եւ նշած, որ իրենք լուրջ աշխատանք կը տանին նաեւ ջուրի որակի բարձրացման հետ կապուած: