Այսօր Գիտությունների Ազգային Ակադեմիայում նշվելու է Սփյուռքի միակ հայկական բարձրագույն ուսումնական հաստատության` Բեյրութի Հայկազյան համալսարանի 60-ամյակը: Տեղի է ունենալու նաեւ համալսարանի «Հայկազեան հայագիտական հանդեսի» 35-րդ հատորի շնորհանդեսը: Հանդիսության բացումը կատարելու է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Երեկ Հայկազյան համալսարանի ռեկտոր, դոկտոր, վերապատվելի Փոլ Հայթոսթյանին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը եւ շնորհավորել բուհի հիմնադրման 60-ամյակի առթիվ: