image

Շվեյցարական «Գրան Պրի»՝ Ադելինա Կյուբերյան Ֆոն Ֆյուրսթենբերգին

Շվեյցարական «Գրան Պրի»՝ Ադելինա Կյուբերյան Ֆոն Ֆյուրսթենբերգին

2016 թվականին արվեստի բնագավառում շվեյցարական բարձրագույն պարգեւին`«Գրան պրի» մրցանակին են արժանացել Ադելինա ֆոն Ֆյուրսթենբերգը, Քրիստիան Ֆիլիպ Մյուլլերը եւ ճարտարապետ, գրքերի հեղինակ Մարտին Շթայնմաննը: Շվեյցարական պետական ռադիոհեռուստատեսությունը՝ SRF-ը հաղորդում է լուրը,  մանրամասնելով, թե Դաշնության մշակույթի նախարարությունը 40 000 շվեյցարական ֆրանկ կազմող Grand Prix Kunst / Prix Meret Oppenheim մրցանակը հանձնում է 2001-ից, պատվելով այն արվեստագետներին, արվեստի գործեր համադրողներին, ճարտարապետներին, որոնց աշխատանքը առանձնահատուկ արդիականություն եւ կարեւորություն ունի: Լրատուն կիսատ է ներկայացնում Ադելինա ֆոն Ֆյուրսթենբերգի անունըՙ չհիշատակելով հայկական բաղադրիչը՝ Կյուբերյան, բայց նշում է, որ Ստամբուլում ծնված, միջազգային անուն հանած արվեստի համադրողը 1974- ին Ժնեւում հիմնելով եւ տնօրինելով ժամանակակից արվեստի իր կենտրոնը, նպաստել է միջմշակութային շփմանը, հաղորդակցությանը: 1993- ին Վենետիկի բիենալեում ստացել է իր աշխատանքի առաջին պատվո գնահատականը, իսկ 2015- ին Վենետիկի 56-րդ բիենալեում ստացել «Ոսկե  առյուծ»՝ հայկական ազգային տաղավարը համադրելու համար:

 

Անահիտ Հովսեփյան/«Ազգ»