Գոհունակությամբ ստացանք «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»3-րդ հերթական համագումարի հրավերը:
Հարգելի ընկերներ և բարեկամներ.
ՍԴՀԿ Կենտրոնական Վարչության և աշխարհասփյուռ Հնչակյան շարքի անունով ողջունում ենք «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» 3-րդ համագումարը և մաղթում բեղուն ու արդյունավետ աշխատանք:
Արդարև, թե՛ Միջին Արևելքը և թե՛ տարածաշրջանն ընդհանրապես, շատ վտանգավոր և ճակատագրական հանգրվանում են: Գերտերությունների, շրջանային պետությունների ու ծայրահեղական խմբավորումների քաղաքական, տնտեսական ու հատվածական շահերի բախման հետևանքով տարածաշրջանը մխրճված է վերջ չունեցող հակամարտությունների ու տագնապների շրջանակի մեջ:
Այսպիսի անօրինաչափ իրավիճակում է տեղի ունենում մեր բարեկամ ԺԴԿ-ի 3-րդ հերթական համագումարը: Մենք համոզված ենք, որ համագումարի հաջողությունը մեծապես կկարողանա նպաստել տարածաշրջանում խաղաղության և ազգերի միջև համերաշխության հաստատման գործին: Հետևաբար, ևս մեկ անգամ ողջունում և մեր զորակցությունն ենք հայտնում ձեզ, ինչպես նաև վերահաստատում մեր կուսակցությունների միջև բարեկամության և համագործակցության շարունակականությունը:
Ընկերական ողջույններով,
ՍԴՀԿ Կենտրոնական Վարչություն