image

ՍԴՀԿ-ն ևս կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

ՍԴՀԿ-ն ևս կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը ևս կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

 

«Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունն  արձանագրելով, որ քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում վերականգնվել է Հայաստանի քաղաքացու ընտրելու և ընտրվելու ազատությունը, ստեղծվել է գաղափարների մրցակցության հնարավորություն, որոշում է կայացրել մասնակցել առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին:

 

Կուսակցության վարչությունը բանակցություններ է սկսում հնարավոր դաշնակից քաղաքական ուժերի հետ, միաժամանակ ունենալով ընտրություններին միայնակ մասնակցելու և սեփական քաղաքապետի թեկնածու առաջադրելու տարբերակ»:

 

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի Հայկ Մարությանը, ԲՀԿ-ի ցուցակը՝ Նաիրա Զոհրաբյանը:

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության  քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է, ՀՀՇ-ի թեկնածուն՝ Արարատ Զուրաբյանը: Ամենայն հավանականությամբ, «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները ընտրություններին կմասնակցեն միասնական ցուցակով, որը կգլխավորի Արտակ Զեյնալյանը: