Աշխարհահռչակ հույն երաժիշտ, կիթառահար, ստեղնաշարահար եւ երգահան Յաննին (Յաննիս Քրիսոմալիս) հոկտեմբերի 30-ին սկսում է եգիպտական հյուրախաղերը: Աշխարհի բազմաթիվ երկրներում համերգներ ունեցած Յաննին եւ իր նվագախումբն առաջին անգամ են ելույթ ունենալու Եգիպտոսում: Երկու համերգները տեղի են ունենալու Գիզայի համալիրում: Համերգներին մասնակցելու է նաեւ հայ տաղանդավոր ջութակահար, կոմպոզիտոր Սամվել Երվինյանը: 2003 թվականից նա Յաննիի հետ մասնակցում է երաժշտի համաշխարհային շրջագայություններին:
