image

Սամվել Երվինյանը կմասնակցի Եգիպտոսում Յաննիի առաջին համերգին

Սամվել Երվինյանը կմասնակցի Եգիպտոսում  Յաննիի առաջին  համերգին

Աշխարհահռչակ հույն երաժիշտ, կիթառահար,  ստեղնաշարահար եւ երգահան Յաննին (Յաննիս Քրիսոմալիս) հոկտեմբերի 30-ին սկսում է եգիպտական հյուրախաղերը: Աշխարհի բազմաթիվ երկրներում համերգներ ունեցած Յաննին եւ իր նվագախումբն  առաջին անգամ են  ելույթ ունենալու Եգիպտոսում: Երկու համերգները տեղի են ունենալու Գիզայի համալիրում: Համերգներին մասնակցելու է նաեւ հայ տաղանդավոր ջութակահար, կոմպոզիտոր Սամվել Երվինյանը:  2003 թվականից նա Յաննիի հետ մասնակցում է երաժշտի համաշխարհային շրջագայություններին: