image

Քոնանը Հայաստանում նույնիսկ ոչխար է արածեցրել (տեսանյութ)

Քոնանը Հայաստանում նույնիսկ ոչխար է արածեցրել (տեսանյութ)

Ինչպես  տեղեկացրել էինք  հոկտեմբեր ամսին Հայաստան էր այցելել ամերիկյան հեռուստատեսության դեմքերից մեկը` «Քոնան» երգիծական  հեռուստաշոուի հեղինակ եւ վարող Քոնան Օ'Բրայանը: Չորս օր ամերիկացի ճանաչված հաղորդավարը Հայաստանում հրաշալի ժամանակ է անցկացրել, ինչը նկարահանել է նրան ուղեկցող թիմը:  Արդեն պատրաստ է Հայաստան Քոնանի այցի մասին հաղորդման ծանուցումը, որում երևում է, որ Քոնանը Հայաստանում նույնիսկ ոչխար է արածեցրել: «Քոնանը` Հայաստանում» վերնագրով ամբողջական հաղորդումը եթեր կհեռարձակվի նոյեմբերի 17-ին:

 

լուսանկարը` Ասատուր Եսայանցի