Քիմ Քարդաշյանն ու Քենի Ուեսթը վաճառում են իրենց դղյակը: 2013 թվականին նրանք Բել Էյրում գտնվող ապարանքը ձեռք են բերել 9 միլիոն դոլարով, որի վրա ծախսել են մի քանի միլիոն, իսկ այժմ 20 միլիոն դոլարով վաճառում են այն, տեղեկացնում է Time-ը, նշելով, որ ընտանիքը շատ քիչ է ապրել այդ տանը, քանի որ Քիմը նախընտրել է լինել մոր մոտ: Քարդաշյանն ասել է, որ ցանկանում է առանձին ապրել, բայց մոտ լինել մայրիկին, այդ պատճառով ձեռք է բերում նոր առանձնատուն: 20 միլիոն գնահատված առանձնատանը կա կինոթատրոն, գեղեցկության սրահ, մարզասրահ, բասկետբոլի խաղադաշտ, լողավազաններ, մանկական սենյակներ, սակայն Քիմ Քարդաշյանը միշտ ավելիի կարիք է զգում, գրում է Time-ը, նշելով նաև, որ Քիմն արդեն ընտրել է նոր առանձնատունը, որտեղ ծննդաբերությունից հետո ապրելու է երկու երեխաների և ամուսնու հետ: