image
Հրատապ լուրեր:

Պաղեստինի նախագահը հրավիրվել է մասնակցելու հայերի Սուրբ Ծննդյան տոնին, որ տոնվելու է հունվարի 18-ին

Պաղեստինի նախագահը հրավիրվել է մասնակցելու հայերի Սուրբ Ծննդյան տոնին, որ  տոնվելու է հունվարի 18-ին

Երուսաղեմից տեղեկանում ենք, որ երեկ Երուսաղեմի Պատրիարքական փոխանորդ Գերշ. Տ. Սևան Արք. Ղարիբյանը  Բեթղեհեմի  Ծննդյան Տաճարի տեսուչ Հոգշ. Տ. Խադ Վրդ. Ջունդուրյանի, Հոգշ. Տ. Կորյուն Վրդ. Բաղդասարյանի և փաստաբան տիրա Ռայիդի ուղեկցությամբ  այցելել է  Ռամալա, Պաղեստինի նախագահի նստավայր՝ Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասին  պաշտոնապես հրավիրելու հայկական  Սուրբ Ծննդյան տոնին, որ տոնվելու է  Բեթղեհեմում՝ հունվարի 18-ին:

Մահմուդ Աբբասն  իր շնորհակալությունն է հայտնել հրավերի համար և հանդիպման ընթացքում խոսել է հայ-պաղեստինյան բարեկամության մասին: Հայ հոգևորականները այցելել են նաև Պաղեստինի վարչապետին՝ նրան նույնպես հրավիրելու Սուրբ Ծննդյան տոնին:

Ինչպես հայտնի է՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 18-19-ը,  քանի որ, ըստ Status Quo-ի, Սուրբ Երկրում Հայ Եկեղեցին եկեղեցական տոները նշում է հին տոմարով: