2000 թվականից ԱՄՆ-ում բնակվող կինոյի եւ թատրոնի բրիտանացի օսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսն անցած գիշեր ընթրել է Գլենդելում հայտնի «Րաֆֆիի ճաշարանում»: Ինչպես տեղեկացնում է «Րաֆֆիի ճաշարանի» էջը, մեծ դերասանը նախընտրել է հայկական, միջինարեւելյան եւ պարսկական ուտեստներ:
Ընթրիքից հետո դերասանը լուսանկարվել է ռեստորանի հայ տերերի հետ:
