image

Նախկին պատգամաւոր՝ Սէյրան Սարոյեանի առողջական վիճակը ծանր

Նախկին պատգամաւոր՝ Սէյրան Սարոյեանի առողջական վիճակը ծանր

 

Հայրենի՝ «Հրապարակ»էն  կը կարդանք 

 

«Գեներալ (զօրավար) Սէյրան Սարոյեանը տեւական ժամանակ է՝ գամուած է հաշմանդամի սայլակին։ Նա ամիսներ առաջ Գերմանիայում բուժուելուց յետոյ վերադարձել է Հայաստան, սակայն կարճ ժամանակ անց նորից առողջական վիճակը վատացել է՝ պարզուել է, որ ծնկի շրջանում թարախային գանկրենա (փտախտ) է զարգանում։ Բժիշկներն առաջարկում են ոտքի ամբողջական անդամահատութիւն իրականացնել, սակայն Իզմիրլեան բժշկական կեդրոնի տնօրէն Արմէն Չարչեանը որոշում է չգնալ այդ քայլին եւ բարդ վիրահատութեամբ կանխում է հիւանդութեան զարգացումը։

Սարոյեանն այժմ գամուած է սայլակին՝ չի կարողանում ինքնուրոյն քայլել եւ տեւական բուժման կուրսեր պէտք է անցնի։ Պատմում են՝ այնքան է նիհարել, որ անճանաչելի է դարձել՝ կորցրել է քաշի մօտ կէսը»:

Առաւել մանրամասն՝ թերթի այսօրուայ համարին մէջ: