image

Մոսկուա. «Ժամ» պարբերականի խմբագրի ֆէյսպուքեան էջը արգելափակուած. Խմբագիրի նամակը

Մոսկուա. «Ժամ»  պարբերականի խմբագրի   ֆէյսպուքեան էջը     արգելափակուած. Խմբագիրի նամակը

Մոսկուայի մէջ հրապարակուող «Ժամ»  պարբերականի   խմբագրի   ֆէյսպուքեան էջը արգելափակուած է: Այս մասին «Արեւելք»  տեղեկութիւն ստացաւ պարբերականի խմբագիր՝ Աննա  Կիվարկիզեանէն: Ան այս առթիւ  նամակ մը  գրած է    մամուլի իր գործընկերներուն, ուր մանրամասնութիւններ պատմած է եղած   դէպքին վերբերեալ:

Կիվարկզեան  մասնաւորապէս գրած է. 


«Սիրելի ընկերներ, գործընկերներ։

Արդեն մի քանի օր է, որ ֆբ-ում իմ անձնական էջը փակուել է ու իմ բողոքն առանց որեւէ բացատրութեան մերժուել է ցանցի պատասխանատուների կողմից: «Ժամ» ամսագիրն իր տասը տարուան հրատարակութեան տարիներին, ու ինքս, որպէս ամսագրի հրատարակիչ և գլխաւոր խմբագիր, բազմաթիւ  անգամ թիրախավորուել ենք ադրբեջանցիների կողմից, ու թէեւ  ինձ անծանոթ է ֆբ-ի այս քայլի դրդապատճառը, սակայն չեմ բացառում պրովոկացիայի կամ նույնիսկ կաշառքի հաւանականությունը իրենց կողմից: Ինչ խոսք, առանց ֆբ-ի  էլ հնարավոր է ապրել, անկախ այն իրողությունից, որ էջիս փակվելուց արդեն անհասանելի է կապս շատ շատերի հետ: Փորձեցի այսօր նորից էջ բացել, բայց 5 ժամ հետո նորից ուզեցին փաստաթղթեր ու դա էլ փակեցին: Կատարուածը ոտնձգութիւն է ու վատ նախընթաց, որ կարող է կատարուել յուրաքանչյուրի հետ: Ուստի` չպետք է անտեսել ու լռել»։

Կիվարկիզեան նաեւ կը նշէ, որ     գոյացած խնդրին  լուծում մը ապահովելու ակնկալիքով    ան պատրաստած է նամակ մը, որ պէտք է ուղղուի Ֆէյսպուքի  համապատասխան   մարմիններուն:

 Ստորեւ կը ներկայացնենք նամակը, որ պէտք է ուղղարկուի     հետեւեալ հասցէին ՝


support@facebookmail.com

 

 

Dear all!

Facebook has blocked the acounct of well known person of the Armenian community in Russia — Doctor of Cultural Studies Mrs Anna Givargizyan who is a member of international journalist association and the founder, publisher and editor-in-chief of the «Zham» magazine which has a wide range of readers in more than 10 countries.

Mrs Givargizyan has presented all the documents wich where asked by FB authorities but surprisingly, the blocking continues without any given explanation.

I hope this is a result of a technical  error and the authorities on FB will solve this problem soon․