«Ասպարեզի» Սան Ֆրանցիսկոյի թղթակից Նուբար Դեմիրճյանը տեղեկացնում է, որ նոյեմբեր 7-ին Սան Ֆրանցիսկոյի հայկական ամենօրյա դպրոցի՝ «Գռուզյան-Զաքարյան-Վասպուրական» վարժարանի հիմնադրման 35-ամյակի առթիվ կազմակերպված ճաշկերույթի ընթացքում հայ ամուսիններ, հայկական կրթության ջատագովներ Զարեհ և Լուսիկ Մսրլյանները 260,000 ԱՄՆ դոլար են նվիրել դպրոցին:
Զարեհ և Լուսիկ Մսրլյաններն անցյալ տարի նույնպես հանդես են եկել առատաձեռնությամբ` նույն վարժարանին նվիրաբերելով 250,000 դոլար: Նրանց բարեգործությունը թերթը բնորոշել է իբրև «իշխանական նվիրատվություն»: