image
Հրատապ լուրեր:

Մադոննայի հայ մտերիմը շնորհավորել է նրա տարեդարձը

Մադոննայի հայ մտերիմը շնորհավորել է նրա  տարեդարձը

Նշանավոր հայ պարող, միջազգային  պարային ասպարեզում հռչակված  Միհրան Կիրակոսյանը լուսանկար է հրապարակել փոփ-թագուհի Մադոննայի հետ` գրելով «Շնորհավոր տարեդարձդ, Թագուհի»:

Հայտնի է, որ մեր հայրենակիցը` Երեւանում ծնված և  փոքր տարիքում արտասահման փոխադրված Միհրան Կիրակոսյանը համագործակցել է Մադոննայի և  այլ աստղերի հետ` հանդես գալով նրանց հետ պարային ցնցող կատարումներով: Հատկապես Մադոննան բարձր է գնահատել հայ պրոֆեսիոնալ կատարողի տաղանդը, իսկ նրա պրոդյուսերները Մադոննայի մասին հրապարակումներում  մեծ տեղ են հատկացրել հայ արվեստագետի մասնակցությամբ   տեսանյութերին և  լուսանկարներին:

Չնայած Միհրանն այսօր  չի պարում Մադոննայի հետ, բայց իր հարցազրույցներից մեկում ասել է, որ ինքն ու Մադոննան լավ ընկերներ են, հաճախ են զրուցում միմյանց հետ:

Երեկ աշխարհահռչակ երգչուհին տոնել է իր ծննդյան 57-ամյակը`  շնորհավորանքներ ստանալով աշխարհի բոլոր կողմերից:  Հակառակ տարիքին`  Մադոննան շարունակում է  պահպանել երիտասարդական ավյունն ու գեղեցկությունը: