image

Լեւոն Ջավախյանը զարմացել է, որ Վերնիսաժում կանգնածին նախագահականում մրցանակ են տվել. Տեսանյութ

Լեւոն Ջավախյանը զարմացել է, որ Վերնիսաժում կանգնածին նախագահականում մրցանակ են տվել. Տեսանյութ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ: Գրականության ոլորտում ներդրած ավանդի համար «Մովսես Խորենացի» մեդալով պարգեւատրվել է նաեւ արձակագիր Լեւոն Ջավախյանը: «Արեւելքի» հետ զրույցում Լեւոն Ջավախյանը խոսեց պարգեւ ստանալու մասին, ասելով, որ առանց ոգեւրության, առանց զարմանքի գրականության չկա: «Զարմանք էր, որ Վերնիսաժում կանգնած չարչուն տանում են պետական մրցանակի մակարդակի են բարձրացնում»: Մանրամասները՝ տեսանյութում.