image

Կառավարությունը կշարունակի փոխհատուցել սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարները

Կառավարությունը կշարունակի փոխհատուցել սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարները

Կառավարության որոշմամբ սիրիահայ ուսանողների 2015-2016թթ. ուստարվա վարձավճարի մասնակի փոխհատուցման համար պետբյուջեից կհատկացվի 24,656.0 հազ.  դրամ: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունից տեղեկանում ենք նաեւ, որ սիրիահայ երիտասարդության՝ հայաստանյան հանրություն ինտեգրելուն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, նրանց հիմնահարցերը շարունակում են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում: